ՊՊԳ վարչության պետ

Հարգելի քաղաքացի,
Ողջունում եմ Ձեզ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պաշտոնական կայքում:
Այստեղ Դուք կգտնեք համապարփակ տեղեկատվություն ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կառուցվածքի և գործառույթների մասին, ինչպես նաև հնարավորություն կունենաք արտահայտել Ձեր կարծիքները, առաջարկությունները և դիտողությունները:
Պետական պահպանության գլխավոր վարչությունում աշխատում են պատրաստված և փորձառու մասնագետներ, որոնք ապահովված են անհրաժեշտ սպառազինությամբ, հատուկ միջոցներով և տեխնիկայով: Մեզ է վստահված պետական կառույցների, պետական նշանակության և պատմամշակութային օբյեկտների պահպանությունը:
ՊՊԳՎ կողմից պահպանվող բնակարաններից և գրասենյակներից վերջին տարիներին ոչ մեկում որևէ դեպք չի արձանագրվել:
ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ Դավիթ Գենադիի Սարգսյան |
Ծնվել է 1978թ. հունիսի 1-ին Երևան քաղաքում: 07.02.2019-31.10.2019 թթ.՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ: ՀՀ ոստիկանության պետի 2019թ. հոկտեմբերի 31-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնին: Պարգևատրվել է՝ ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: Ամուսնացած է, ունի երկու որդի: |