Պատմություն
ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը ոստիկանության կենտրոնական ապարատի ինքնուրույն կառուցվածքային միավոր է:
Վարչությունն իր ենթակայության տակ գտնվող ենթակառույցների ուժերով` պայմանագրային հիմունքներով, կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պետական պահպանության ենթակա, ինչպես նաև իրավաբանակ և ֆիզիկական անձանց պատկանող օբյեկտների պահպանություն, գույքի և անձի անվտանգության հետ կապված այլ կարգի վճարովի ծառայությունների մատուցում, այդ թվում` նյութական արժեքնրի (բեռների) ուղեկցումը Հայաստանի Հանրապետության տարածքում:
2. Վարչության կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` վարչության պետի ներկայացմամբ:
3. Վարչությունը ղեկավարում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
4. Վարչության կազմում գործում են ծառայության, ֆինանսական, տեխնիկական միջոցների ներդրման և շահագործման բաժինները, շտաբը և քարտողարությունը:
Վարչության ենթակայության տակ գործում են կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գունդը, անձի անվտանգության և գույքի պահպանության բաժինը, տարածքային պահպանության բաժին-բաժանմունքները, հատուկ մասնագիտացված պահպահպանության վարչությունը, ավտոտնտեսությունը և 3 ինքնուրույն ռազմականացված ջոկատներ:
5. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավավում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենսդրական ակտերով, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ և անհատական իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ:
Ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը
Ոստիկանական Պետական Պահպանության ստորաբաժանումների կազմակերպման ու գործունեության կարգը սահմանված է «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներով, 2004թ. ապրիլի 29-ի «ՀՀ Ոստիկանության օրենսդրության արտահերթ հաստատման մասին» ՀՀ Կառավարության N 806-Ն որոշմամբ, 1999թ. փետրվարի 2-ի «ՆԳՆ մասին և Պետական անվտանգության Նախարարության պետպահպանության գործունեության մասին» ՀՀ Կառավարության N 42 որոշմամբ, 2007թ. հունվարի 11-ի «Պարեկային ծառայության օրենսդրական գործունեության արտահերթ հաստատման մասին» ՀՀ Կառավարության N 151-Ն որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հետագա զարգացման հիմնական խնդիրներն ու հեռանկարները հետևյալն են.
- պահպանական գործունեության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների ձևավորման գործընթացի կազմակերպում և մասնակցություն,
- նորմատիվ իրավական կարգավորման կատարելագործում գործունեության սահմանված բնագավառում,
- իր իրավասության շրջանակներում քաղաքացիների և կազմակերպությունների սեփականության պահպանության կատարելագործման միջոցների մշակում և իրագործում, ինչպես նաև այն օբյկետների, որոնք ենթակա են ոստիկանության կողմից պարտադիր պահպանության, համաձայն ՀՀ Կառավարության կողմից հաստատված ցանկի, այդ թվում՝ արտակարգ իրավիճաների դեպքում և հատուկ ժամանակաշրջանում,
![]() |
![]() |
Պետական պահպանության ստորաբաժանումները լուծում են քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային շահերի պաշտպանվածության բարձրացման, պահպանվող օբյեկտների և բնակելի հատվածի հակաահաբեկչական կայունության ուժեղացման, գույքային հանցագործությունների պրոֆիլակտիկայի և փողոցային հանցագործության դեմ պայքարի հետ կապված խնդիրները:
Այդ նպատակներով պետական պահպանությունն ապահովում է քաղաքացիների և կազմակերպությունների սեփականության պաշտպանությունը ոստիկանության պահակազորերի միջոցով և պահպանության տեխնիկական միջոցներով, արձագանքում է ահազանգերին՝ ազդանշանային սարքավորման տեղակայման վայր բռնող խմբէրին ուղղորդելու ճանապարհով, ինչպես նաև ապահովում է սեփականության պահպանությունը դրա փոխադրման ժամանակ:
Ոստիկանության պետական պահպանության ստորաբաժանումների գործունեությունը ունի պետական ծառայության կարգավիճակ:
Ներկայումս պետական պահպանության ստորաբաժանումների պահպանության ներքո գտնվում են 3933 օբյեկտներ, այդ թվում 367 քաղաքացիներին պատկանող բնակարաններ, և օբյեկտներ որոնք ենթակա են պետական պահպանության ստորաբաժանումների կողմից պարտադիր պահպանության՝ համաձայն ՀՀ Կառավարության 2004թ. ապրիլի 29 N 1008 հանձնարարականով հաստատված Ցանկի:
Իրենց հիմնական պարտականություններից բացի, պետական պահպանության ստորաբաժանումները կատարում են հասարակական կարգի և անվտանգության ապահովում:
Սեփականության սեփականատերերի կողմից վստահված պահպանության հուսալիությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և կազմում է 100%:
Կատարվում է ծառայության արմատական տեխնիկական վերազինում, որն այդ թվում ենթադրում է օգտագործվող ռեսուրսների օպտիմալացում, ինչպես տեխնիկական, այնպես էլ մարդկային: Այստեղ հիմնական ջանքերն ուղղված են տեխնիկական վերազինման ու միավորման ծրագրերի կատարմանը:
Վարչության գլխավոր խնդիրները - արժանի պահպանության ապահովում, ինչպես նաև ոտնձգությունների կանխում: Այդ կապակցությամբ, նոր ղեկավարության կողմից արդեն մշակվել են կանխարգելման մեթոդներ: Այսպես, ինչպես Երևանում, այնպես էլ այլ մարզերում, վարչության կողմից պահպանվող օբյեկտներում մեր կողմից սոսնձվել են ՊՊԳ վարչության պատկերանշանով ցուցանակներ, որոնց վրա առկա է օպերատիվ արձագանքման հեռախոսահամարը: Մենք հույս ունենք, որ դա կտա դրական արդյունքներ: Պետք է նշել, որ մեր կողմից պահպանության իրականացման ողջ ընթացքում ոչ մի տարածք չի թալանվել:
Վարչության ծառայող ստորաբաժանումներն ունեցել են զգալի ներդրում ինչպես քրեական, այնպես էլ իրավաբանական հանցագործությունների բացահայտման ու նախազգուշացման հարցում